«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ահմեդ Թյուրք. հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է

Ահմեդ Թյուրք. հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է
05.02.2013 | 13:02

Քուրդ հեղինակավոր գործիչ, Թուրքիայի վարչապետ Էրդողանի և քրդական բանվորական կուսակցության (PKK) կալանավորված ղեկավար Աբդուլա Օջալանի միջև բանակցությունների գլխավոր միջնորդ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Մարդինի պատգամավոր և «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության առաջնորդ Ահմեդ Թյուրքը խոսել է 1915թ. Հայոց ցեղասպանությունում քրդերի ունեցած դերի մասին:

Ստամբուլում հրատարակվող թուրքական «Միլլիեթ» օրաթերթը տեղեկացնում է, որ Ահմեդ Թյուրքը, ով Իմրալիում ցմահ բանտարկված ՔԲԿ առաջնորդ Աբդուլա Օջալանի հետ հանդիպելուց հետո, ավելի շուտ ճանաչված է որպես խաղաղության բանագնաց, «IMC-TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է. «Արդեն պահն է, որ մենք բոլորս, ճիշտ ընթերցելով պատմությունը, ընդունենք անցյալի իրականությունները: Մեր հայրերը և նախնիները օսմանցիների միջոցով օգտագործվել են հայերի, ասորիների և եզդիների ջարդերում»:
Ահմեդ Թյուրքը հավելել է. «Ընդունենք որ մեր նախնիների ձեռքերը ներկվել են հայերի, ասորիների և եզդիների արյունով, և մենք, որպես նրանց զավակներ և թոռներ, պարտականություն ունենք ազնվությամբ և համարձակությամբ ներողություն խնդրելու նրանց ժառանգորդներից: Իմ կարծիքով` այս ներողության ընդունումը մեծ և հեղաշրջող նշանակություն ունի և կարող է փոփոխություն մտցնել մեր ապագայի հասարակական և մշակութային հաշվարկներում»:
«Ես հուսով եմ, որ Թուրքիան նույնպես կընդունի այս իրականությունը, որ հայերից ներողություն խնդրելը պատմական անհրաժեշտություն է: Թուրքիայի պետությունը չի կարող հերքել այն իրականությունը, որ օսմանյան ժամանակաշրջանում պետության հրամանով տասնյակ հազարավոր հայեր, ասորիներ և եզդիներ կոտորվել են: Եվ քանի որ նման մեծ ողբերգությունը պատահել է մինչ Թուրքիայի Հանրապետության հիմնվելը, ուստի ներողություն խնդրելը չպիտի դժվար և անկարելի լինի»,- եզրակացրել է Ահմեդ Թյուրքը:

Դիտվել է՝ 1464

Մեկնաբանություններ